Արդեն մի քանի տարի է, ինչ Երևանում՝ Ազատության 24 հացեում, իր հյուրընկալ դռներն է բացել շքեղ «Vivaldi Hall» հանդիսությունների սրահը։ Այստեղ կազմակերպվում և բարձր մակարդակով անց են կացվում շատ և շատ նշանակալից տոնակատարություններ՝ համերգային և թեմատիկ երեկույթներ, հարսանյաց հանդիսություններ, կորպորատիվներ, ծննդյան տոներ և մի շարք այլ միջոցառումներ:
«Vivaldi Hall»-ը հնարավորություն է տալիս իրագործել ամենաանհավանական գաղափարներն ու երազանքները: Դասականի և մոդեռնի նրբաճաշակ համադրությունը «Vivaldi Hall»-ի սրահում ստեղծում է շքեղ, բայց միևնույն ժամանակ անմիջական միջավայր:
Ընդարձակ բեմը, հզոր ձայնային սարքավորումները և բարձրաճաշակ երաժշտությունը անմոռանալի կդարձնեն Ձեր երեկոն «VivaldiHall»-ում, իսկ յուրօրինակ լուսային ուղեկցումը համապատասխան տրամադրություն կապահովի:
«Vivaldi Hall»-ի նրբագեղ կահավորված և հարմարավետ սրահում Դուք կարող եք ճաշակել մեր հմուտ խոհարարների ձեռքով պատրաստված տարատեսակ նրբաճաշակ ու համեղ ուտեստներ: «Vivaldi Hall»-ն առաջինն ու միակն է Հայաստանում, որ սեփական ավտոմեքենայով սրահ մուտք գործելու հնարավորություն է տալիս, ինչը մշտապես արժանանում է այցելուների դրական արձագանքներին:
Ցանկանում եք, որ Ձեր կյանքի կարևորագույն պահերը նշվեն շքեղության և նրբագեղության միջավայրում, իսկ հանդիսությունը հյուրերի մոտ ջերմ ու անմոռանալի հիշողություններ թողնի, ապա վստահեք «Vivaldi Hall»-ին, և մենք Ձեր նշանակալից օրը կվերածենք հեքիաթի:
Ristorante armeno
Caffè, Cena, Bevande, Pranzo
Servizio catering Adatto ai gruppi Posti all'aperto Accetta prenotazioni Servizio ai tavoli
Questo sito raccoglie ed organizza l'elenco dei ristoranti in tutto il mondo. Potete trovare quello che vi interessa in pochi clic e gratuitamente.
Il sito vive solo ed esclusivamente grazie alla pubblicità, quindi ti chiediamo di disabilitare il blocco dei banner. Se invece non vuoi subire il fastidio di pochi banner non invasivi, allora accollati il fastidio di cercare l'evento che ti serve altrove oppure clicca MI PIACE.
Lascia il tuo commento