Vostan Restaurant by Tsirani

Abstimmen 4.7 (Durchschnitt von 463 Meinungen)

Armenian heritage restaurant

Vostan Restaurant by Tsirani


Ոստան ռեստորանը բացվել է Աբովյան 8 հասցեում մայիսի 20-ին
2017 թ. “Ծիրանի Կոմպլեքս”-ի կողմից:
Հիմնական ուշադրությունը պետք է դարձնել ռեստորանի շենքին,
որն ամենագեղեցիկ շենքերից մեկն է Երևանում և կառուցվել է
ճարտարապետ Վասիլի Միրզոյանի կողմից 1884 թ: Շենքը շատ
երկար ժամանակ կանգնած էր դատարկ, առանց որևէ վերականգման հույսի: Շենքի ամենահին և գեղեցիկ մասը հենց
շենքի դուռն է, որի կողքով անտարբեր չեն անցնում ո՛չ տուրիստները, ո՛չ էլ տեղաբնակները:
Շնորհիվ “Ծիրանի Կոմպլեքս”-ի շենքը վերանորոգվել է`
պահպանելով իր ճարտարապետական լուծումները, ինչպիսիք են
աստիճանավանդակը, հատակի խճանկարը, գեղեցիկ
պատուհանները և այլ հին տարրերը:
Շենքի ետնամասի մեծ բակը դարձել է մի գեղեցիկ վայր քաղաքի
կենտրոնում, որն ունի ծիրանի ծառեր, թոնիր, վերանորոգված փայտե
հին հայկական պատշգամբներ և նստարաններ, որտեղ ամռանը
կարելի է անցկացնել շատ հաճելի երեկոներ։
Վերանորոգումից հետո շենքը լցվել է կյանքով և շարունակում է մնալ
Երևան քաղաքի մշակութային ժառանգություն:
Մուտքի մոտ Pregomesh ապրանքանիշի փոքրիկ խանութը
ողջունում է էլեգանտ և հայկական պատմական զարդեր
գնահատողներին։ Ռեստորանի նախասրահում այցելուները կարող են նաև ձեռք բերել Ոստանի արտադրած պահածոները։
Ռեստորանը նաև առաջարկում է թարմ թխած հայկական հաց ու
լավաշ: Թխելու գործընթացը կարելի է տեսնել ռեստորանի երկրորդ
հարկում ՝ թափանցիկ պատուհանների ետևում:

    Kitchen/Cooking, Armenian Restaurant

   37411480000

   vostanrest.am

      Facebook

      Abovyan 8, Erevan, Armenia

   
Montag
10:00-01:00
Dienstag
10:00-01:00
Mittwoch
10:00-01:00
Donnerstag
10:00-01:00
Freitag
10:00-01:00
Samstag
10:00-01:00
Sonntag
10:00-01:00



   
          


Hinterlassen sie einen kommentar


Andere in der Umgebung



"Finden Sie Ihr Restaurant mit einem Klick"